Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Տեղի կունենա «Իմ ուղին» խորագրով համերգ-ձեռնարկը` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին

Տեղի կունենա «Իմ ուղին» խորագրով համերգ-ձեռնարկը` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին
19.03.2016 | 10:31

Մարտի 20–ին, ժամը 19:00–ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Իմ ուղին» խորագրով համերգ-ձեռնարկը` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Ծրագիրն իրականացվում է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի կազմկոմիտեի նախաձեռնությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի աջակցությամբ:
Համերգին կմասնակցեն` հռչակավոր դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը, դիվանագետ և կոմպոզիտոր Դավիթ Մնացականյանը (Մոսկվա), միջազգային մրցույթների դափնեկիրներ Նիկիտա Մնդոյանցը (Մոսկվա) և Սոնա Արշակյանը (Մոսկվա), Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոմիկ նվագախումբը, դիրիժորներ Կրիստոֆեր Վալլանդերը (Շվեդիա) և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը: Միջոցառման մասնակիցներին տեսաուղերձով կողջունի շվեդ աշխարհահռչակ դաշնակահար Ռոբերտ Վելսը:
Երևանյան համերգ-ձեռնարկով կազմակերպիչներն ու մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնում ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների դատապարտման և կանխարգելման ուղղությամբ` Հայաստանի Հանրապետության և հայ հասարակության ջանքերին:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումների և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի շրջանակում` տարբեր երկրներում կանցկացվեն համերգ-ձեռնարկներ, որոնց ընթացքում, միջազգային ճանաչում ունեցող մի շարք երաժիշտներ հանդես կգան հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով:

Դիտվել է՝ 1756

Մեկնաբանություններ